All posts by 91gohartarverdyan

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՖՈՒՆԿՑԱՆԵՐԸ

Գրադարանը՝ տեղեկատվական մշակութային գիտական կենտրոն է, որտեղ  ներառվում է գրադարանային համակարգի ստեղծումն ու զարգացումը, հավաքածուների ձևավորումը, մշակումը և պահպանումը, ինչպես նաև գրադարանից օգտվողների  սպասարկման կազմակերպումը:Գրադարանը  պետք է հագեցված լինի նոր սարքավորումներով,  և ունենա տարածք որպեսզի կարողանա սովորողներ մի մասը միարժամանակ  տեղավորել։Գրադարանը պետք է ունենա ընթերցասրահ,անվճար ինտերնետ, համակարգչի համար նախատեսված տեղ աշխատելու համար։Գրադարանավարը պետք է լինի լավ վերապատրաստված ՝ գիտակ և ակտիվ՝ սովորողների ակտիվ ուսուցման և ուսումնասիրության գործընթացներին նպաստելու համար։

Ժողովրդական քնարական երգեր. օրորոցայիններ և մանակական խաղերգեր

Օրորոցային երգերը ժողովրդական ստեղծագործության քնարական երգատեսակ են, որոնք կոչվել են նաև հարյուր, լուրիկ, ճոր-ճոր, դանդան, նեննի, նանար։ Օրորոցային երգերում գերիշխող մոտիվները (մանկանն ուղղված գովք, բարեմաղթություն և այլն) հաճախ զուգորդվել են երգող մոր անձնական ապրումն արտացոլող մոտիվներով։ Արտահայտելով ժողովրդի սոցիալ-պատմական կյանքի տարբեր կողմեր ու իրողություններ, ընտանեկան–կենցաղային հարաբերություններ, զանազան հավատալիքներ ու պատկերացումներ՝ օրորոցային երգերն ունեն  պատմաճանաչողական արժեք։

Continue reading Ժողովրդական քնարական երգեր. օրորոցայիններ և մանակական խաղերգեր

Աշխատանքնային երգեր

Աշխատանքային երգերը աշխատանքի գործընթացում ստեղծված և նրան ուղեկցող ժողովրդական երգեր են։ Հայ ժողովրդական աշխատանքային երգերից տարածված են եղել հորովելները, երկրագործի (կամ շինականի), սերմնացանի (երգ–աղոթքներ), հնձի, սայլի, քաղհանի, կալի, ճախարակի, խնոցու, սանդի և այլ երգերը։ Աշխատանքային երգերում փորձ է արվում արտահայտել շինականի և արհեստավորի սոցիալական վիճակը։ Դրանց մեջ շինականն իր հոգսերն է կիսում գութանի, արորի ու եզան, իսկ գեղջկուհին՝ ճախարակի, խնոցու, իլիկի, սանդի և այլ գործիքների հետ։ Աշխատանքային երգերին հատուկ մոտիվներ կան նաև սիրո, հարսանեկան, վիճակի երգ–խաղիկներում, ինչպես և հայրեններում։ Հայկական աշխատանքային երգերից շատերը գալիս են խոր հնուց և պարունակում են հմայական աղոթքի երանգներ։ Խորհրդային շրջանում հայկական աշխատանքային երգերում երևան եկան կոլտնտեսային գյուղը, կոլեկտիվ աշխատանքը, տրակտորն ու կոմբայնը գովերգող մոտիվներ։

Continue reading Աշխատանքնային երգեր

Պանդխտության երգերը՝ որպես բանահյուսական քնարական ստեղծագործություն

Քնարական բանահյուսությունը իր բնույթով, կիրառությամբ ու թեմատիկայով բաժանվում է մի քանի տեսակի` գեղջկական, պանդխտության, զինվորական, օրորոցային և մանկական երգերի: Պանդխտության երգերն առնչվում են հայ ազգային-սոցիալիստական կյանքին բնորոշ երևույթներից մեկի՝ պանդխտության հետ: Այս երգերը մեզնում  սկսել են ձևավորվել դեռ վաղ միջնադարից:

Continue reading Պանդխտության երգերը՝ որպես բանահյուսական քնարական ստեղծագործություն

Ժողովրդական խաղիկներ

Ժողովրդական խաղիկները փոքր ծավալի, ավելի հաճախ՝ քառատող, լիրիկական երգեր են՝ հորինված հոգեկան տարբեր վիճակների և հասարակական բազմազան երևույթների  անմիջական ազդեցության տակ: Յուրաքանչյուր խաղիկ արտահայտում է մի ամբողջական միտք, տրամադրություն, հանգավոր է և գեղարվեստորեն ավարտուն:

Continue reading Ժողովրդական խաղիկներ

Ավանդությունը ժողովրդական բանահյուսության ժանր

Ավանդությունը ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է:  Ավանդությունները կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներ ու հուշապատումներ են՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, բնական ու մշակութային առարկաների, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Բնույթով լինում են իրերի ու երևույթների ծագումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ Էլ պատմական անձանց որևէ արարք վիպող զրույցներ։

Continue reading Ավանդությունը ժողովրդական բանահյուսության ժանր