Ավանդությունը ժողովրդական բանահյուսության ժանր

Ավանդությունը ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է:  Ավանդությունները կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներ ու հուշապատումներ են՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, բնական ու մշակութային առարկաների, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Բնույթով լինում են իրերի ու երևույթների ծագումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ Էլ պատմական անձանց որևէ արարք վիպող զրույցներ։

Ըստ այդմ ավանդությունները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։ Լայն տարածում են գտել Նոյի տապանի, ՊրոմեթևսիԱլեքսանդր Մակեդոնացու, Լոխման հեքիմի, դոկտոր Ֆաուստի մասին ավանդությունները։ Հայ ժողովուրդը ևս ստեղծել է ազգային ավանդություններ ու ավանդական զրույցներ։ Դրանք արտացոլում են մեր ժողովրդի հնամենի հավատալիքները, հասարակական կյանքն ու կենցաղը, պատմական բախտորոշ իրադարձությունները։ Հայտնի են ՄհերիՄեսրոպ ՄաշտոցիՎարդան Մամիկոնյանիզորավար Անդրանիկի մասին ավանդությունները։ Կան նաև բազմաթիվ ավանդություններ՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերի, պատմական հուշարձանների, աշխարհագրական տեղանունների մասին:

1.Բլոգներում  տեղադրել Հայկական լեռնաշխարհի  պատմական հուշարձանների և աշխարհագրական տեղանունների մասին մեկական ավանդություն:

Khor Virap Monastery4.jpg

Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

Դիլիջան

Dilijan-300x199

Ասում են, թե հայրն իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում: Ճանապարհին անտառների միջով անցնելիս որդին կորչում է: Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ: «Դիլի ջա՜ն, Դիլի ջա՜ն» կանչելով նա թափառում է անտառներում: Վերջապես մի տեղ բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերի կողմից հոշոտված: «Դիլի ջա՜ն, Դիլի ջա՜ն»,- սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա: Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան

2.Թվարկիր հայ մանկագիրների ստեղծագործություններ, որոնց մեջ օգտագործված են ժողովրդական ավանդություններ:

1.Խնկո ապեր

2.Հովհաննես Թումանյան

3.Ղազարեոս Աղայան

4. Գուրգեն Մահարի

3.Ինչպես են կոչվում հեղինակային գրական այն ստեղծագործությունները, որոնցում օգտագործված են ժողովրդական ավանդություններ ու զրույցներ:

Հեղինակային գրական այն ստեղծագործությունները, որոնցում օգտագործված են ժողովրդական ավանդություններն ու զրույցները անվանում են բալլադ կամ լեգենդ:

4.Հայ հեղինակի որևէ չափածո բալլադ կամ լեգենդ արձակ շարադրիր:

ԱԽԹԱՄԱՐ

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա։

Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի։

Խավար կըղզուց պարզ ու պայծառ

Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան։

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,

Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ՝ մոտիկ դարանում։

Ծըփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,

Աղթամար բալլադը պատմում է Թամարի ու լողորդ տղայի դժբախտ սիրո պատմության մասին։ Թամարն ամեն գիշեր կրակ էր վառում կղզում ու սպասում իր սիրեցյալին։ Մի օր էլ կղզու վրա վառած կրակը, որը ճանապարհ էր ցույց տալիս լողորդին, մարում է, և տղան, մոլորվելով ծովում, խեղդվում է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *