Աշխատանքնային երգեր

Աշխատանքային երգերը աշխատանքի գործընթացում ստեղծված և նրան ուղեկցող ժողովրդական երգեր են։ Հայ ժողովրդական աշխատանքային երգերից տարածված են եղել հորովելները, երկրագործի (կամ շինականի), սերմնացանի (երգ–աղոթքներ), հնձի, սայլի, քաղհանի, կալի, ճախարակի, խնոցու, սանդի և այլ երգերը։ Աշխատանքային երգերում փորձ է արվում արտահայտել շինականի և արհեստավորի սոցիալական վիճակը։ Դրանց մեջ շինականն իր հոգսերն է կիսում գութանի, արորի ու եզան, իսկ գեղջկուհին՝ ճախարակի, խնոցու, իլիկի, սանդի և այլ գործիքների հետ։ Աշխատանքային երգերին հատուկ մոտիվներ կան նաև սիրո, հարսանեկան, վիճակի երգ–խաղիկներում, ինչպես և հայրեններում։ Հայկական աշխատանքային երգերից շատերը գալիս են խոր հնուց և պարունակում են հմայական աղոթքի երանգներ։ Խորհրդային շրջանում հայկական աշխատանքային երգերում երևան եկան կոլտնտեսային գյուղը, կոլեկտիվ աշխատանքը, տրակտորն ու կոմբայնը գովերգող մոտիվներ։

Գութանի երգ

Շորորա, դեհ, Մարալ, շորորա,

Գութան ակոսան կ՚ օրորա,

Դուշմանի տնիկն ավիրա,

Շեպեթ ակոսներ կը շինա:

Չորս գոմեշ ակոսին,

Արև առիր կոտոշին,

Բարև տաս ոժանվարին,

Բարով դարձիր վեր գործին:

Խնոցու երգ

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի,

Ունգդ բարակ, խնոցի,

Մեջդ կարագ, խնոցի,

Իմ խնոցում եղ չի կա,

Փեսես եկավ, տեղ չկա:

Կալի երգ

Քաշի բալա ջան, քաշի,

Քաշի դռնաղդ մաշի,

Ա՜յ ել, Մարալ ջան,

Վզիտ ղուրբան, Ջեյրան ջան:

Քյուլաշը խայան տառցավ,

Իմ ցավը բայան տառցավ,

Ա՜ յ ել, Մարալ ջան,

Վզիտ ղուրբան, Ջեյրան ջան:

Սերմնացանի երգ

Ա՜յ սերմնացան, սերմնացան,

Ասվազ օրհնա քո կործ-պան:

Աշխար կշտացնող տու ես,

Թամմըզ փեշաքքար տու ես:

Աշխարի աշկ քո ծեռնի,

Տու չըլես` շատը կը մեռնի:

Դոշիտ դաստխանին ղուրբան,

Ոտիտ չարոխին ղուրբան:

Ա՜յ սերմնացան, սերմնացան,

Ասվազ օռհնե քո կործ-պան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *