Category Archives: Գրադարանային գործ

Հարիսայի Ծես

Նոյեմբերի մ26-ին Մխիթար Սեբացտացի կրթահամալիրի քոլեջում 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներս մասնակցեցինք հարսայի ծեսին: Ծեսը սկսվեց եկեղեցուց ` ժամերգությամբ, նրանից հետո եկեղեցու բակում շարունակվեց երգ ու պարով:Այնուհետև քոլեջում համտեսեցինք մեր ավա նդական համեղ հարիսան:

ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂ` ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒմ

Բեմականացված դասերը հնարավորություն և տալիս ուսումնասիրվող նյութերը կամ երևույթներ դիտարկել տարբեր, իրարամերժ տեսանկյունների որը նպաստում է երևույթների ճիշտ ընկալմանը։Դերային խաղերի միջոցով կարելի է լուծել ցանկացած դիդակտիկական խնդիր: Այսպիսի դասերը հիանալի հնարավորություն են տալիս է ավանդական ձևերով ու մեթոդներով ընդհանրացնել աշակերտներ գիտելիքները, զարգացնել նրանց մտածողական գործունեությունը, վարժեցնել բանավոր խոսքի կուլտուրան, աշակերտների մեջ ներշնչել վստահություն համարձակություն, բոլոր աշակերտներին ներգրավել դասապրոցեսին: Դասի դերերով մասնակցում են գրեթե բոլոր աշակերտները: 

մայրության և գեղեցկության տոն

Բարձրաշենի միջն դպրոցում Ապրիլի 7_ին տեղի ունեցավ մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում։Միջոցառման  ընթացքում հնչեցին գեղեցիկ երգեր և բանաստեղծություններ։Իսկ վերջում աշակերտները ծաղիկներ նվիրեցին իրենց մայրերին և ուսուցիչներին։ 

Image preview
Image preview

Նախագիծ

Թեմա – Զարգացնել հետաքրքրությունը ընթերցանության և գրքի նկատմամբ:

Թեմայի հիմնավորում- Աշակերտների մեջ սերմանել սեր դեպի գիրքը: Ճիշտ, սահուն և արտահայտիչ ընթերցանության յուրացումը,խոսքի գործունեության բոլոր տեսակների բարելավում, տարբեր տեսակի տեքստերի հետ աշխատելու կարողության ապահովում. ընթերցանության և գրքի նկատմամբ հետաքրքրության զարգացում,ընթերցողի հայացքի ձևավորում և գրքերի ընտրության և գործունեության փորձի ձեռքբերում:

Continue reading Նախագիծ

Տիգրան Հայրապետյանի ծննդյան օր

Տիգրան Հայրապետյանի ծննդյան 59 ամյակի օրը գրադարանային գործի ուսանողներս Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցեցինք պատարագին:Պատարագից հետո Տիգրան Հայրապետյան գրադարանում մասնակցեցինք միջոցառմանը:

Image preview
Image preview

Գրքի փառատոն

Մխիթար  Սեբաստացի կրթահամալիրի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներս   ընկեր Լուսինեի ուղեկցությամբ Հոկետեմբերի 2-ին Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում մասնակցեցինք գրքի շնորհանդեսների:Հեղինկաները ներկայացրեցին իրենց գրքերի ստեղծման պատմություննները:  Փառատոնի շրջանակներում նախատեսված էր տարբեր միջոցառումներ` գրական հանդիպումներ, գրքի շնորհանդեսներ,մրցանակաբաշխություն, վարպետության դասեր:Փառատոնին մասնցում էին անվանի գրողներ տարբեր երկրներից:

Այց` Խնկո ապոր գրադարան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի գրադարանային գործ բաժնի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներս 28.04.2023 թ-ին պրակտիկայի շրջանակներում` ընկեր Լուսինեի ուղեկցությամբ այցելեցինք Խնկո Ապոր  գրադարան։

Շրջեցինք գրադարադով, անցանք տարբեր բաժիններով` եղանք մատենագիտական բաժնում ծանոթացանք գրքի մշակման տարբեր եղանակներին, իսկ տեղեկատվական  բաժնում շատ մանրամասն ծանոթացանք ԿՈՀԱ ծրագրին։Գրադարանի ամեն բաժին յուրովի  հետաքրքիր էր , ընդարձակ, լոսավոր, իսկ աշխատակիցները` բարեհամբյուր։ Շատ տպավորիչ էր ընթերցանության  բաժինը` որտեղ պատերը նկարված էր հասարակ մատիտով, իսկ այդ հրաշքի հեղինակը` Ռուբեն Ղեվոնդյանն է։Գրադարանը  հրապուրիչ է թե մանուկների , թե պատանիների համար։Պրակտիկան ուսուցանող էր, և տպավորիչ:

Մասնակցություն ձմեռային փառատոնին

2023թ  Փետրվարի 18 –ին  <<Կոնգրես >>  հյուրանոցում  տեղի ունեցավ  Newmag –ի կազմակերպած  գրքի  ձմեռային  փառատոնը: Փառատոնի ընթացքում  newmag-ի  5  ամյակի  առիթով   նոր    գործակցությունների մասին   հուշագրեր   ստորագրեցին  <<Ջանգակ>>   և  << Արտբրիչ>> գրախանութների  հետ: Տեղի  ունեցավ  տարբեր  գրքերի շնորհանդեսներ, ինչպես  նաև  պանելային քննարկումներ:Մասնակցեցինք  Ռիչարդ Օսմանի <<Սպանությունների  ակումբ  ամեն  հինգշաբթի>> գրքի շնորհանդեսին,  ունեցանք  քննարկումներ: