ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԵԲԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Գրադարանների էլեկտրոնային ռեսուրսների առանձնահատկությունները, թեմայով 2021թ-ի դեկտեմբերի 21-ին Մխիթար Սեբաստացի կրթահաամլիրի քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներով մասնակցեցինք Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանի կազմակերպած վեբինար- քննարկմանը:

Խոսվեց գրադարանի առկա խնդիրներից, և թե ինչպես Էլեկտրոնային ռեսուրսների միոցով գրադարաներին, նոր լուծումներ տալ:

ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Նոյեմբերի 29-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երկրորդ կուրսի ուսանողներս մասնակցեցինք ZOOM հարթակում անցկացրած առցանց սեմինարին <<Գրադարանը  բաց  գիտության  համար>>  խորագրով, որը  ներկայացնում էին   Ռուսական  Ակադեմիայի  Սիբիրյան   մասնաճյուղի  Պետական  հանրային  գիտատեխնիկական   գրադարանի   աշխատակիցները:

Սեմինարի   ավարտից   հետո  կայացավ  քննարկում համաշխարհային  ռեսուրսների, գրադարանավարի  իրավասությունների,  հեղինակային  իրավունքի, կրթական  ռեսուրսների  բաց  մատչելիության  վեբերվող  թեմանների  շուրջ:

Հարիսայի Ծես

Նոյեմբերի մ26-ին Մխիթար Սեբացտացի կրթահամալիրի քոլեջում 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներս մասնակցեցինք հարսայի ծեսին: Ծեսը սկսվեց եկեղեցուց ` ժամերգությամբ, նրանից հետո եկեղեցու բակում շարունակվեց երգ ու պարով:Այնուհետև քոլեջում համտեսեցինք մեր ավա նդական համեղ հարիսան:

ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂ` ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒմ

Բեմականացված դասերը հնարավորություն և տալիս ուսումնասիրվող նյութերը կամ երևույթներ դիտարկել տարբեր, իրարամերժ տեսանկյունների որը նպաստում է երևույթների ճիշտ ընկալմանը։Դերային խաղերի միջոցով կարելի է լուծել ցանկացած դիդակտիկական խնդիր: Այսպիսի դասերը հիանալի հնարավորություն են տալիս է ավանդական ձևերով ու մեթոդներով ընդհանրացնել աշակերտներ գիտելիքները, զարգացնել նրանց մտածողական գործունեությունը, վարժեցնել բանավոր խոսքի կուլտուրան, աշակերտների մեջ ներշնչել վստահություն համարձակություն, բոլոր աշակերտներին ներգրավել դասապրոցեսին: Դասի դերերով մասնակցում են գրեթե բոլոր աշակերտները: 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Քոլեջ, Հեռակա , Գրադարանային գործ

Перейти к верхней панели