Category Archives: Գրականություն

Գրական սեռեր և ժանրեր ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆք

1․Գրական սեռերը երեքն են՝ թվարի՛ր, թե որոնք են դրանք։   Ինչպե՞ս են երեք սեռերի ստեղծագործություններն արտացոլում իրականությունը։

Գրական սեռերն են՝ էպիկական, քնարական և դրամատիկական կամ էպոս, լիրիկա և դրամա

Եթե էպիկական և դրամատիկական երկերում գրողն ստեղծում է արտաքին աշխարհի պատկերներ, դեպքերի որոշակի շղթայի (սյուժեի) մեջ հանդես եկող օբյեկտիվ մարդկային կերպարներ, ապա քնարերգությունն ունի գերազանցապես սուբյեկտիվ բնույթ։ Այստեղ կյանքի, մարդուն շրջապատող հանգամանքների արտացոլումը տեղի է ունենում ոչ այնքան ուղղակի պատկերման, որքան դրանց նկատմամբ վերաբերմունքի բացահայտման ճանապարհով։

Continue reading Գրական սեռեր և ժանրեր ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆք

Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ ակնարկ

Ակնարկը գրական և լրագրային ժանր է, վավերագրական գրականության տեսակներից մեկը։ Ակնարկի հեղինակը պատմում է ոչ թե երևակայությամբ ստեղծված հերոսների և գործողությունների, այլ իրականում գոյություն ունեցող մարդկանց և նրանց հետ կատարվող դեպքերի  ու փաստերի մասին։ Ակնարկներում մեծ մասամբ պահպանվում են հերոսների իրական անունները, կենսագրական փաստերը, բնավորության գծերը և այլն։ Սրանով ակնարկը տարբերվում է գրական մյուս ժանրերից։

Continue reading Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ ակնարկ

Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ նորավեպ

Էպիկական կամ պատմողական ժանրի ստեղծագործությոններից է նովելը կամ նորավեպը։ Նորավեպը համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն է, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ: Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի ավարտը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։

Continue reading Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ նորավեպ

Գրական սեռեր և ժանրեր

Գրական բոլոր ստեղծագործությունների բովանդակությունը օբյեկտիվ իրականության ու հեղինակի գաղափարական գնահատականի արտացոլումն է։ Գեղարվեստական գրականության մեջ առանձնացվում են  բաժիններ, որոնք տարբերվում են կյանքի արտացոլման հիմնական սկզբունքներով և երկերի կառուցման որոշ ընդհանուր հատկանիշներով։

Սկսած անտիկ գեղագիտությունից՝ առանձնացվում են երեք գրական սեռեր՝ էպիկական, քնարական և դրամատիկական, կամ, այլ կերպ ասած, էպոս, լիրիկա և դրամա։

Continue reading Գրական սեռեր և ժանրեր

Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ ֆելիետոն

Ֆելիետոնը կամ թերթոնը (ֆր.՝ feuilleton < feuille – թերթ, թերթիկ), գեղարվեստա-հրապարակախոսական ժանրին բնորոշ ստեղծագործության տեսակ է, որին հատուկ է քննադատական, հաճախ կատակերգական, երգիծական բնույթը։ Թերթոնի հատկանիշներն են՝ հաղորդման նյութի այժմեականությունը, շարժունակությունը, առերևույթ «անպլանայնությունը», թեթևությունը, կոմպոզիցիայի ազատ կերպը, գեղարվեստական և ոչ գեղարվեստական ժանրերի պարոդիական կիրառումը։ Թերթոններ կամ ֆելիետոններ գրել Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Լեռ Կամսարը և այլք։ 

Լեռ Կամսար «Հայաստանը և դաշնակիցները»

«Գրադարանային գործ» մասնագիտության ամփոփիչ առաջադրանք

Հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

1․Թվարկի՛ր հայ մանկագիր գրողների, որոնք մշակել են հայ ժ ողովրդական բանահյուսության նմուշներ։

Ղ, Աղայան, Հովհ․ Թումանյան, Աթաբեկ Խնկոյան, Մկրտիչ Կորյուն և այլն:

Continue reading «Գրադարանային գործ» մասնագիտության ամփոփիչ առաջադրանք

Ժողովրդական քնարական երգեր. օրորոցայիններ և մանակական խաղերգեր

Օրորոցային երգերը ժողովրդական ստեղծագործության քնարական երգատեսակ են, որոնք կոչվել են նաև հարյուր, լուրիկ, ճոր-ճոր, դանդան, նեննի, նանար։ Օրորոցային երգերում գերիշխող մոտիվները (մանկանն ուղղված գովք, բարեմաղթություն և այլն) հաճախ զուգորդվել են երգող մոր անձնական ապրումն արտացոլող մոտիվներով։ Արտահայտելով ժողովրդի սոցիալ-պատմական կյանքի տարբեր կողմեր ու իրողություններ, ընտանեկան–կենցաղային հարաբերություններ, զանազան հավատալիքներ ու պատկերացումներ՝ օրորոցային երգերն ունեն  պատմաճանաչողական արժեք։

Continue reading Ժողովրդական քնարական երգեր. օրորոցայիններ և մանակական խաղերգեր

Աշխատանքնային երգեր

Աշխատանքային երգերը աշխատանքի գործընթացում ստեղծված և նրան ուղեկցող ժողովրդական երգեր են։ Հայ ժողովրդական աշխատանքային երգերից տարածված են եղել հորովելները, երկրագործի (կամ շինականի), սերմնացանի (երգ–աղոթքներ), հնձի, սայլի, քաղհանի, կալի, ճախարակի, խնոցու, սանդի և այլ երգերը։ Աշխատանքային երգերում փորձ է արվում արտահայտել շինականի և արհեստավորի սոցիալական վիճակը։ Դրանց մեջ շինականն իր հոգսերն է կիսում գութանի, արորի ու եզան, իսկ գեղջկուհին՝ ճախարակի, խնոցու, իլիկի, սանդի և այլ գործիքների հետ։ Աշխատանքային երգերին հատուկ մոտիվներ կան նաև սիրո, հարսանեկան, վիճակի երգ–խաղիկներում, ինչպես և հայրեններում։ Հայկական աշխատանքային երգերից շատերը գալիս են խոր հնուց և պարունակում են հմայական աղոթքի երանգներ։ Խորհրդային շրջանում հայկական աշխատանքային երգերում երևան եկան կոլտնտեսային գյուղը, կոլեկտիվ աշխատանքը, տրակտորն ու կոմբայնը գովերգող մոտիվներ։

Continue reading Աշխատանքնային երգեր

Պանդխտության երգերը՝ որպես բանահյուսական քնարական ստեղծագործություն

Քնարական բանահյուսությունը իր բնույթով, կիրառությամբ ու թեմատիկայով բաժանվում է մի քանի տեսակի` գեղջկական, պանդխտության, զինվորական, օրորոցային և մանկական երգերի: Պանդխտության երգերն առնչվում են հայ ազգային-սոցիալիստական կյանքին բնորոշ երևույթներից մեկի՝ պանդխտության հետ: Այս երգերը մեզնում  սկսել են ձևավորվել դեռ վաղ միջնադարից:

Continue reading Պանդխտության երգերը՝ որպես բանահյուսական քնարական ստեղծագործություն