մայրության և գեղեցկության տոն

Բարձրաշենի միջն դպրոցում Ապրիլի 7_ին տեղի ունեցավ մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում։Միջոցառման  ընթացքում հնչեցին գեղեցիկ երգեր և բանաստեղծություններ։Իսկ վերջում աշակերտները ծաղիկներ նվիրեցին իրենց մայրերին և ուսուցիչներին։ 

Image preview
Image preview

Նախագիծ

Թեմա – Զարգացնել հետաքրքրությունը ընթերցանության և գրքի նկատմամբ:

Թեմայի հիմնավորում- Աշակերտների մեջ սերմանել սեր դեպի գիրքը: Ճիշտ, սահուն և արտահայտիչ ընթերցանության յուրացումը,խոսքի գործունեության բոլոր տեսակների բարելավում, տարբեր տեսակի տեքստերի հետ աշխատելու կարողության ապահովում. ընթերցանության և գրքի նկատմամբ հետաքրքրության զարգացում,ընթերցողի հայացքի ձևավորում և գրքերի ընտրության և գործունեության փորձի ձեռքբերում:

Continue reading Նախագիծ

Տիգրան Հայրապետյանի ծննդյան օր

Տիգրան Հայրապետյանի ծննդյան 59 ամյակի օրը գրադարանային գործի ուսանողներս Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցեցինք պատարագին:Պատարագից հետո Տիգրան Հայրապետյան գրադարանում մասնակցեցինք միջոցառմանը:

Image preview
Image preview

Գրքի փառատոն

Մխիթար  Սեբաստացի կրթահամալիրի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներս   ընկեր Լուսինեի ուղեկցությամբ Հոկետեմբերի 2-ին Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում մասնակցեցինք գրքի շնորհանդեսների:Հեղինկաները ներկայացրեցին իրենց գրքերի ստեղծման պատմություննները:  Փառատոնի շրջանակներում նախատեսված էր տարբեր միջոցառումներ` գրական հանդիպումներ, գրքի շնորհանդեսներ,մրցանակաբաշխություն, վարպետության դասեր:Փառատոնին մասնցում էին անվանի գրողներ տարբեր երկրներից:

2022-2023ուս տարի Հաշվետվություն

Ուսումնասիրած առարկաների էջերի հղումներ

Գրադարանային գործի սպասարկում

Գրադարանային գործ

Բանահյուսություն

Հոգեբանություն

Անգլերեն

Մասնակցություն գրքի ոլորտի հետ կապված միջոցառումների, շնորհանդեսների (այդ թվում օնլայն)

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Մասնակցությու կրթահամալիրային միջոցառումների

Հարիսայի ծես

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ» ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ՝ԴԱՎԻԹ ԹՈՒՐՇՉՅԱՆԻ ՀԵՏ

ՁՈՆ ԶԻՆՎՈՐԻՆ ,ՂԱՓԱՄԱՅԻ ԾԵՍ

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

Ուսումնական փրձառության շրջանակներում այցելություններ գրադարանի հետ կապվող տարբեր հաստատություններ

ԳՐՔԻ ՓԱՌԱՏՈՆ

ԱՅՑ` ԽՆԿՈ ԱՊՈՐ ԳՐԱԴԱՐԱՆ

ԶԱՆԳԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

ԱՅՑ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ՓԱՓԱԶՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Ինչ տվեց ինձ քոլեջը այս տարիների, տարվա ընթացքում 

´Ընդունվելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի << Գրադարանային գործ>> բաժինը ձեռք բերեցի  նոր գիտելիքներ,նոր մասնագիտություն և իհարկե նոր ընկերներ: Ընկեր ունենալը մարդու կյանքում մեծ ձեռքբերում է, քանզի առանց ընկերության անիմաստ կլիներ այս աշխարհը: Կրթահամալիրը տարբերվում է մյուս դպրոցներից, իր հայացքներով , ծրագրերով և մոտեցումներով:Իրենց գործի գիտակ ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայել մեզ թե տեսական թե գործնական գիտելիքներ տալու գործում:Քոլեջում անցկացրած տարիները նպաստեցին որպես մասնագետ կայանալ, գտնել աշխատանք: ´Սովորեցինք հարցաթերթիկ պատրաստել, գիրք թվայնացնել, նախագծային աշխատանք կատրել և այլն:

Այս  ընթացքում մասնակցել ենք տարբեր փառատոնների, մասնագիտական պռակտիկայի շրջանակներում այցելել ենք տարբեր գրադարաններ,  հրատարակչություններ ինչպես նաև մասնակցել ենք կրթահամալիրի ծեսերին, որոնք շատ հետաքրքիր էին և տարբերվող:Ուրախ եմ որ ընտրեցի հենց այս քոլեջը քանզի այստեղ ամեն ինչ ուրիշ է, անշուշտ կկարոտեմ միասին  անցկացրած մեր  թե` դասերը թե` տարիները:

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

«Գրադարանային գործ» բաժին

Դիպլոմային աշխատանք

Թեմա՝ Գրադարանի աշխատանքի նոր կազմակերպում

                                                                               Ուսանող՝   Գոհար Թարվերդյան

                                                                  Ղեկավար՝ Թամար Ղահրամանյան

Երևան 2023

Բովանդակություն

Ներածություն

ԳԼՈՒԽ 1

 1․1 Գործունեության պլանավորում, գրադարանի վիճակը, խնդիրները

 1.2  Գրադարանի գործունության պլանավորում, սկզբունքներ, մեթոդներ

1.3 Պլանների տեսակները

ԳԼՈՒԽ 2

2․1Գրադարանի աշխատանքը

2.2 Քայլ առաջ դեպի ընթերցանություն կամ ինչպես երեխային դարձնել ընթերցող

2.3 Դպրոցի գրադարանի զարգացում, և պայմանների ստեղծում

2.4  Աշակերտ, գրադարանավար, ուսուցիչ կապը

Եզրակացություն

Գրականության ցանկ

Continue reading

Այց` Խնկո ապոր գրադարան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի գրադարանային գործ բաժնի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներս 28.04.2023 թ-ին պրակտիկայի շրջանակներում` ընկեր Լուսինեի ուղեկցությամբ այցելեցինք Խնկո Ապոր  գրադարան։

Շրջեցինք գրադարադով, անցանք տարբեր բաժիններով` եղանք մատենագիտական բաժնում ծանոթացանք գրքի մշակման տարբեր եղանակներին, իսկ տեղեկատվական  բաժնում շատ մանրամասն ծանոթացանք ԿՈՀԱ ծրագրին։Գրադարանի ամեն բաժին յուրովի  հետաքրքիր էր , ընդարձակ, լոսավոր, իսկ աշխատակիցները` բարեհամբյուր։ Շատ տպավորիչ էր ընթերցանության  բաժինը` որտեղ պատերը նկարված էր հասարակ մատիտով, իսկ այդ հրաշքի հեղինակը` Ռուբեն Ղեվոնդյանն է։Գրադարանը  հրապուրիչ է թե մանուկների , թե պատանիների համար։Պրակտիկան ուսուցանող էր, և տպավորիչ:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Քոլեջ, Հեռակա , Գրադարանային գործ

Перейти к верхней панели