Փափազյան գրադարանում

  Մայիսի 16-ին <<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի Քոլեջի <<Գրադարանային գորձ>> բաժնի ուսանողներս ,  ընկեր Լուսիների հետ ուսումնական պրակտիկայի ընթացքում այցելեցինք Ամերիկյան համալսարանի <<Փափազյան>> գրադարան:  Մեզ դիմավորեցին գրադարանի տնօրեն՝ Սաթենիկ Ավագյանը և տեղեկատվության և սպասարկման բաժն ի ղեկավար Հասմիկ Գալստյանը:

Փափազյան գրադարանը հիմնադրվել է 1991թ-ին,և անվանակոչվել  է Փափազյան ընտանիքի անունով: Շրջեցինք գրադարանում և տեղում ծանոթացանք գրադարանի աշխատանքին: Փափազյան գրադարանը առաջարկում է ժամանակակից լուծումներով և նորագույն սարքավորումներով կահավորված գրադարան ,  որը առանձնանում է իր հանգստությամբ:

Փափազյան գրադարանը առանձնանում է նրանով որ,  լավագույն ուսանողին ընդգրկում են գրադարանում աշխատելու վճարովի համակարգին: Սպասարկման ղեկավար տիկին Հասմիկի խոսքով՝   ուսանողի գրադարանից օգտվելու գիտելիքները համալրվում են  հատուկ դասընթացների միջոցով:

Գրադարանը ունի ժամանակակից և հարմարավետ <<Կանաչ>>ընթերցասրահներ, անհատական կամ խմբային ընթերցանության համար:Շատ հետաքրքիր էր նաև այն ծրագիրը,  որի շնորհիվ դասախոսը տեղադրում է ուսանողի կատարած աշխատանքը,    և ծրագիրը ցույց է տալիս թե քանի տոկոսն է ուսանողը օգտվե լ այլ աղբյուրներից:

Փափազյան գրադարանի առաջատար և բարձր որակը ապահովում են բարձր մակարդակ ունեցող անձնակազմը: Պրակտիկան շատ ուսուցողական էր, նոր մոտեցումներով և տպավորիչ: Շնորհակլություն գրադարանի ողջ անձնակազմին ջերմ ընդունելության համար:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *