Ասացվածքներ

Հալալ մարդու հացը չի կտրվի:

Հարամ ուտողի մինն երկու չի լինի:

Մուկ չեղած, դդում կը ծակե:

Մուկն էլ ա աղանձ ուտում:

Բանն արա, հետո պարծեցիր:

Էշն էլ էն էշն ա, փալանն ա փոխված:

Շատ պարծեցողը, պարկը  կը մտնի:

Անողը պրծել ա, ասողը՝ չէ:

Հպարտին  դուրսը ծեծեցին, տունը բան չասավ:

Ոտին  չարուխ  չկա, գլուխը վարդ կը շարե:

Ինձանից  էլե, ինձ լող ա սովորեցնում:

Հարամը էկավ, հալալին կտանի:

Պուճուր մարդիկ մեծ  երազ կը տենան:

Ո՜չ մարդանման , ո՜չ մարդահավան:

Լեզուն չըլնի ագռավները  աչքերը կը հանեն:

Հանելուկներ

Սև շունը պատեն կախ:

(Կողպեք)

Տակը ջուր, մեջը հուր,վըրան մուր:

(Ճրագ)

Էլլեմ սարը, ձեն տամ ձորը:

(Հրացան)

Սարին ետնեն ձեն կուգա,

Ձին անոթի  տուն կուգա:

(Զուռնա)

Չափարի տակին ման կուգամ,

Ոսկի, արծաթ  թափ կըտամ:

(Ցող)

Բիթլիս կըզարնե թուրը

Հայապ կըխազա հուրը:

(Կայծակ)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *