ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԵԲԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Գրադարանների էլեկտրոնային ռեսուրսների առանձնահատկությունները, թեմայով 2021թ-ի դեկտեմբերի 21-ին Մխիթար Սեբաստացի կրթահաամլիրի քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներով մասնակցեցինք Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանի կազմակերպած վեբինար- քննարկմանը:

Խոսվեց գրադարանի առկա խնդիրներից, և թե ինչպես Էլեկտրոնային ռեսուրսների միոցով գրադարաներին, նոր լուծումներ տալ:

ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Նոյեմբերի 29-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երկրորդ կուրսի ուսանողներս մասնակցեցինք ZOOM հարթակում անցկացրած առցանց սեմինարին <<Գրադարանը  բաց  գիտության  համար>>  խորագրով, որը  ներկայացնում էին   Ռուսական  Ակադեմիայի  Սիբիրյան   մասնաճյուղի  Պետական  հանրային  գիտատեխնիկական   գրադարանի   աշխատակիցները:

Սեմինարի   ավարտից   հետո  կայացավ  քննարկում համաշխարհային  ռեսուրսների, գրադարանավարի  իրավասությունների,  հեղինակային  իրավունքի, կրթական  ռեսուրսների  բաց  մատչելիության  վեբերվող  թեմանների  շուրջ: