Այց` Խնկո ապոր գրադարան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի գրադարանային գործ բաժնի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներս 28.04.2023 թ-ին պրակտիկայի շրջանակներում` ընկեր Լուսինեի ուղեկցությամբ այցելեցինք Խնկո Ապոր  գրադարան։

Շրջեցինք գրադարադով, անցանք տարբեր բաժիններով` եղանք մատենագիտական բաժնում ծանոթացանք գրքի մշակման տարբեր եղանակներին, իսկ տեղեկատվական  բաժնում շատ մանրամասն ծանոթացանք ԿՈՀԱ ծրագրին։Գրադարանի ամեն բաժին յուրովի  հետաքրքիր էր , ընդարձակ, լոսավոր, իսկ աշխատակիցները` բարեհամբյուր։ Շատ տպավորիչ էր ընթերցանության  բաժինը` որտեղ պատերը նկարված էր հասարակ մատիտով, իսկ այդ հրաշքի հեղինակը` Ռուբեն Ղեվոնդյանն է։Գրադարանը  հրապուրիչ է թե մանուկների , թե պատանիների համար։Պրակտիկան ուսուցանող էր, և տպավորիչ: