Գրական սեռեր և ժանրեր ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆք

1․Գրական սեռերը երեքն են՝ թվարի՛ր, թե որոնք են դրանք։   Ինչպե՞ս են երեք սեռերի ստեղծագործություններն արտացոլում իրականությունը։

Գրական սեռերն են՝ էպիկական, քնարական և դրամատիկական կամ էպոս, լիրիկա և դրամա

Եթե էպիկական և դրամատիկական երկերում գրողն ստեղծում է արտաքին աշխարհի պատկերներ, դեպքերի որոշակի շղթայի (սյուժեի) մեջ հանդես եկող օբյեկտիվ մարդկային կերպարներ, ապա քնարերգությունն ունի գերազանցապես սուբյեկտիվ բնույթ։ Այստեղ կյանքի, մարդուն շրջապատող հանգամանքների արտացոլումը տեղի է ունենում ոչ այնքան ուղղակի պատկերման, որքան դրանց նկատմամբ վերաբերմունքի բացահայտման ճանապարհով։

2․Որո՞նք են էպիկական սեռի ստեղծագործությունների տեսակները։

 էպիկական  ժանրեր են՝ պատմվածքը, նովելը, ակնարկը, հեքիաթը,  վեպը, վիպակը  ֆելիետոն և այլն

3․Թվարկի՛ր չափածո ստեղծագործության տեսակները և նշի՛ր յուրաքանչյուր տեսակից  մեկական  ստեղծագործություն։

Բանաստեղծությունն իր տեսակներով՝ սոնետ, տրիոլետ, գազել, ռուբային, ռոմանսները, էլեգիանները :

<< Հայոց վիշտը>>, << Տրտունջք>>,<< Աշուն>> և այլն:

Պոեմ՝<<Մարո>>, <<Աբու Լալա Մահարի>>, <<Անուշ>> :

Բալլադ՝ << Աղավնու վանքը>>,<< Փարվանա>>,<<Ախթամար>>, <<Ասպետի սերը>>,<< Արտավազդ>>:

4․Որո՞նք են դրամատիկական սեռի երեք տեսակները, թվարկի՛ր յուրաքանչյուր տեսակից  երկուական  ստեղծագործություն։

Դրամատիկական սեռի տեսակներն են՝ ողբերգություն,կատակերգություն,դրամա:

Կատակերգություն՝  «Պաղդասար ախպար», «Ատամնաբույժն արևելյան»

Ողբերգություն՝  «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ>>

Դրամա՝  «Պատվի համար» «Կործանվածը», 

5․ Քնարաէպիկական չափածո ստեղծագործություններից մեկը՝ բալլադը,  ժողովրդական բանահյուսության ո՞ր տեսակի  գեղարվեստական մշակումն է։ Թվարկի՛ր մի քանի օրինակներ  հայ գրականությունից։

 Ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ անսովոր, հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում, ոչ մեծ ծավալի սյուժետային գործերը։

Հայ գրականության մեջ բալլադի լավագույն օրինակներ են Հ․ Թումանյանի «Փարվանան», «Ախթամարը», «Աղավնու վանքը»

6․Պատմվածքն ու նորավեպը (նովելը) էպիկական սեռի արձակ ստեղծագործություններ են․ թվարկի՛ր այս ստեղծագործությունների նմանություններն ու տարբերությունները։

Ի տարբերություն նովելի՝ պատմվածքի սյուժեն  հակված չէ  դեպի արտասովորը, դեպքերն այստեղ  զարգանում են ավելի սովորական հանդարտ ընթացքով, և հանգույցը լուծվում է ոչ թե նորավեպի նման անսպասելի և հանկարծակի, այլ ավելի սովորական:

7․ Բանաստեղծության ո՞ր տեսակներն են ընդգրկված քնարերգության մեջ։

Քնարերգության մեջ մտնում են բանաստեղծությունն՝ իր տեսակներով՝ սոնետ, տրիոլետ, գազել, ռուբային, ռոմանսները, նամակները, էլեգիաները։

8․ Թվարկի՛ր քեզ սիրելի մի քանի վեպեր հայ և համաշխարհային գրականությունից։

Խաչատուր Աբովյան՝ «Վերք Հայաստանի»

Նար-դոս՝ <<Մահը>>

Շիրվանզադե՝ <<Քաոս>> 

9․ Հայ գրողներից ովքե՞ր են քառյակներ  (ռուբայիններ) ստեղծել։ Ներկայացրո՛ւ քո սիրելի քառյակը կամ ռուբայինը։

 Նահապետ Քուչակ,Գրիգորիս Աղթամարցի, Հովհաննես Թումանյան և Եղիշե Չարենց:

Հովհաննես Թումանյան

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք: 

10․ Ի՞նչ տվեց քեզ «Գրական սեռեր և ժանրեր»  դասընթացը։

Գրական սեռեր և ժանրեր  դասընթացի ուսումնասիրությունն ավելի խորացրեց և զարգացրեց գրականության տեսության մասին ունեցած իմ գիտելրքը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *