Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ նորավեպ

Էպիկական կամ պատմողական ժանրի ստեղծագործությոններից է նովելը կամ նորավեպը։ Նորավեպը համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն է, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ: Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի ավարտը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։

Նովելը ձևավորվել է վաղ միջնադարյան շրջանում և իր դասական ձևով հանդես է եկել իտալացի Բոկաչչոյի «Դեկամերոն» գրքում (14-րդ դար)։ Նովելների հիմքում ընկած էր հասարակության բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Իր հետագա զարգացման ընթացքում նորավեպն ընդլայնում է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դառնում արձակի տարածված ժանրերից մեկը։

Պատմվածքի նման նորավեպը ևս սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ ստեղծագործություն է, որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ։ Նրա բնորոշ առանձնահատկություններից են անսովոր սյուժեն, սուր բախումը, գործողության արագ զարգացումը և անսպասելի, կտրուկ վախճանը։ Բնության տեսարանների, առարկաների, հանգամանքների և հոգեվիճակների մանրամասն նկարագրություններ նովելի մեջ սովորաբար չեն լինում։

Առաջադրանքներ

1․Առանձնացրո՛ւ համաշխարհային գրականության նշանավոր նովելիստներին և նրանց մի քանի հայտնի ստեղծագործություններ։

Համաշխարհային գրականության նշանավոր նովելիստներ են եղել Մոպասանը, Չեխովը և այլն ։Մոպասանի նովելներից են Երկու ընկեր, Սիմոնի հայրը: Չեխովի Չինովնիկի մահը։

2․Թվարկի՛ր հայ գրականության նշանավոր նովելիստներին։

Հայ գրականության  մեջ մեծարժեք նորավեպեր են գրել  Գրիգոր Զոհրապը  《Զաբուղոն 》«Ռեհան», 《Ճիտին պարտքը》,«Երջանիկ մահը», Ստ.Զորյան  《Վաճառական մարդը 》《Ցանկապատը》《Պապն ու թոռը》Նարդոսը։

3․Բնության տեսարանները ի՞նչ չափով կարող են տեղ գտնել նորավեպի սյուժետային գծում։ 

Պատմվածքում հեղինակը երբեմն շեղումներ է կատարում, պատկերում բնության տեսարաններ, հոգեվիճակներ, այնինչ նորավեպում գործողությունները զարգանում են անշեղորեն։

4․Ո՞վ է հայ գրականության «նորավեպի իշխանը»։ Գրիգոր Զոհրապ

5․Թվարկի՛ր քո հավանած նորավեպերը։  

Ճիտին պարտքը ,Զաբուղոն։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *