հեղինակային իրավունքի 5 դրույթ, հիմնավորել:

  1. Ստեղծագործությունների ազատ օգտագործումը ուսուցման և ուսումնական միջոցառումների նպատակով:

Ստեղծագործությունների ազատ օգտագործումը  շատ կարևոր է, այն բացառում է մի շարք խնդիրներ, և օգնում  թե ուսնողին, թե ընթերցողին լինել ավելի տեղեկացված:Այս դրույթը թուլ է տալիս ստեղծագործությունների օգտագործումը ուսուցողական բնույթի  հրապարակություններում, հաղորդումներում,ձայնագրություններում և նմանատիպ միջոցառումներում:

  1. Մատչելի ձևաչափը կամ դրա օրինակները հաշմանդամներին տրամադրել ցանկացած միջոցներով, ներառյալ` էլեկտրոնային հաղորդումը:

Այս դրույթը կարևոր է այնքանով, որ հնարավորություն է ընձեռվում  հավասար պայմաններ ստողծել՝այն անձանց ովքեր, առողջական  կամ բնածին   որոշ արատների պաճառով ի վիճակի  չեն ընկալել այդ ստեղծագործությունները, ուստի պետք է բոլոր հնարավոր միջոցները օգտագործել հաշմանդամներին լիարժեք  տեղեկություն ապահովելու համար:

Նոր տեխնոլոգիաները հնարավորություններ են ստեղծում հաշվանդամ անձանց համար մատչելի դարձնելու նպատակով, փոխել ստեղծագործութների ձևաչափը:

  1. Ստեղծագործության վերարտադրությունը

Այս դրույթով գրադարաններին և արխիվներին թույլատրվում է վերարտադրել անհրաժեշտ քանակությամբ օրինակներ և սպասարկել դրանք ընթերցողներին օրիգինալ օրինակների փոխարեն, որոնք կարող են շատ հին ու վնասված կամ հազվագյուտ օրինակներ լինել, և հնարավորություն տա գրադարաններին և արխիվներին պահպանելու բոլոր տեսակի ստեղծագործությունները վնասվելուց, մաշվելուց և կորստից:

  1. Ստեղծագործությունը մատչելի դարձնելը կամ հաղորդելը

Գրադարանին կամ այլ ուսումնական հաստատությանը պետք է թույլատրված լինի օրինական ճանապարհով ձեռք բերված ստեղծագործությունները վերարտադրել լսարանային պարապմունքների կամ հեռակա ուսուցման համար այնպես, որ չվնասվեն հեղինակի կամ այլ իրավատիրոջ շահերը: Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծել ապահով վիրտուալ ուսումնական միջավայր, առավել ժամանակակից ու արդյունավետ եղանակներ դասավանդելու, սովորելու և փոխգործունեության համար: Այս դրույթը թույլ է տալիս դասավանդողներին և ուսումնառողներին ապահով ներքին ցանցում օգտվել գիտական ռեսուրսներից, իրականացնել ուսումնական պրոցեսը:

  1. Վերարտադրել որբ (երբ հնարավոր չէ նույնականացնել իրավատիրոջը կամ պարզել նրա գտնվելու վայրը) ստեղծագործությունների օրինակները

Այս դրույթի նպատակն է գրադարաններին և արխիվներին թվայնացնել իրենց ֆոնդերը պահպանության և հանրությանը մատչելի դարձնելու նպատակով, պահպանելով ազգային և միջազգային մշակութային ժառանգությունը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *