Դասագրքերով ապահովելու 10 կարևոր ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ) կողմից Հաստատությունների անվամբ բացված հատուկ բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով (այսուհետ՝ Հաստատության միջոցներ), որոնք կառավարվում են ԴՏՀՏՇՀ-ի կողմից, հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի շրջանառության գործընթացը իրականացվում է ԴՏՀՏՇՀ-ի Կառավարման ավտոմատացված համակարգի (այսուհետ՝ ԿԱՀ) միջոցով:
  2.  Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից՝ «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է Հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:
  • Հաստատության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, Համակարգում մուտքագրվում են տվյալ պահի դրությամբ գրադարանում առկա դասագրքերի քանակը՝ ընտրելով դասագիրքն ըստ դասարանների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով տվյալ ուսումնական տարվա համար գործածության երաշխավորված դասագրքերի ցանկից։
  •  Հաստատությունից Հաստատություն դասագրքի փոխանցումը իրականացվում է հանձնման և ընդունման ակտով:
  •  Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատությունը ճշտում է անհրաժեշտ դասագրքերի քանակը՝ ելնելով փաստացի սովորողների թվից:
  • Սահմանամերձ համայնքների Հաստատությունների սովորողներին հատկացված դասագրքերի գումարները փոխհատուցվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման պահանջների։
  • Սույն կարգով նախատեսված դասագրքերի հայտերի ձևավորման, բաշխման փուլերում համապատասխան լիազորված մարմինները իրականացնում են մշտադիտարկում այցերի, Համակարգում ներբեռնված տվյալների և փաստաթղթերի դիտարկման, համադրման և ճշտման եղանակով:

8. Հաստատությունը՝

1) հանձնման և ընդունման ակտում նշված քանակների համաձայն՝ ստանում է դասագրքերը և որպես սեփականություն՝ մուտքագրում Հաստատության գրադարանային ֆոնդ,

2) դասագրքի օգտագործման ժամկետի ավարտից կամ նոր հրատարակությունով փոխարինելուց հետո կարող է սահմանված կարգով դասագիրքը դուրս գրել,

 3) կազմակերպում է ներդրվող գումարների հավաքագրման, դասագրքերի հատկացման և ուսումնական տարվա ավարտին դրանց աշխատանքները՝ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուի միջոցով,

4) ուսումնական տարվա սկզբին դասագրքերը հատկացնում է սովորողներին՝ մեկ ուսումնական տարի օգտագործման ժամկետով, և ուսումնական տարվա ավարտին՝ սովորողների կողմից դասագրքերը վերադարձնելուց հետո, Համակարգում և ԿԱՀ–ում կատարում համապատասխան նշումներ,

 5) ապահովում է, որ սովորողների կողմից դասագրքերի ստացումը և դրանց վերադարձը ամրագրվի ծնողի (օրինական ներկայացուցչի) և Հաստատության պատասխանատուի ստորագրությամբ,

6) մինչև տվյալ ուսումնական տարվա նոյեմբերի 30-ը Հաստատությունների միջոցներով հրատարակված դասագրքերի համար սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից ներդրված գումարները մուտքագրում է Հաստատության համար առանձնացված բանկային հաշվին

 7) տարվա ընթացքում ստանում է իր բանկային հաշիվների քաղվածքները, ստուգում է բանկային գործարքների համապատասխանությունը փաստացի մուտքերի և ելքերի հետ, և անհամապատասխանության դեպքում՝ դիմում է ԴՏՀՏՇՀ սխալ գործարքների ճշտման ուղղությամբ,

 8) յուրաքանչյուր ուսումնական տարվա ուսումնական պարապմունքների ավարտին կատարում է դասագրքերի հաշվառում, կորած ու հետագա օգտագործման համար ոչ պիտանի դասագրքերի համար կազմում է արձանագրություն, պահպանում է դասագրքերի պատվերների հայտերն ու հանձնարարականները, դասագրքերի հանձնման և ընդունման ակտերը, ներդրվող գումարների մուտքագրման անդորրագրերը, բանկային հաշիվների քաղվածքները,

9) սովորողներին տրամադրված դասագրքերի մասին տեղեկատվությունը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով՝ www.dshh.am կայքէջում տեղադրելու համար, յուրաքանչյուր տարվա մինչև հոկտեմբերի 30-ը, ԿԱՀ-ում ձևավորված հաշվետվությունը հաստատում է էլեկտրոնային ստորագրությամբ,

10) Հաստատության բոլորին տեսանելի վայրում փակցնում է տվյալ ուսումնական տարում գործածության երաշխավորված դասագրքերի ներդրումային գումարի չափի վերաբերյալ Նախարարի հրամանի պատճենը,

11) ապահովում է դասագրքերի խնամքը գործածության ընթացքում, ուսումնասիրում է ուսումնական տարվա ավարտին սովորողների կողմից հետ վերադարձված դասագրքերի ֆիզիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում՝ նորոգում է վնասված դասագրքերը` երաշխավորված դասագրքերի ցանկում ընդգրկված ժամանակահատվածում օգտագործումն ապահովելու նպատակով:

9.Հանրակրթական առարկաների դասագրքերի (այսուհետ` դասագրքեր) ապահովման գործընթացը համակարգվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից:

10. Գրադարանում պահվող, երաշխավորված և գործածության մեջ գտնվող դասագրքերի ցանկում ընդգրկված դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *